Բյուրեղավանի բնակիչների շրջանում վարակի դեպքեր․ ինչ է հայտնի այս պահին

«Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:

ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում:

Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,- գրել է Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարզում են, թե այս անգամ որն է Բյուրեղավանում քաղաքացիների շրջանում աղիքային վարակի դեպքերի պատճառը: Հուլիսին ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում մասնագետները հայտնաբերել էին ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, որոնք վարակի պատճառ էին դարձել:

Leave a Comment