Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այցելել եմ Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող՝ Բյուրեղավանից տեղափոխված բուժառուների առողջական վիճակին: Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:

ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել են նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում:

Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքները»:

Leave a Comment