Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգիի կիրճում ձնահյուսի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ազգային գվարդիայի էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանման՝ 604-րդ հատուկ նշանակության կենտրոնի՝ «Վիտյազ»-ի 12 զինծառայող, ինչպես նաև մեկ հրահանգիչ։
Եվս մի քանի զինծառայողի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Նշվում է, որ նույն ստորաբաժանումում ծառայում է նաև ռեփեր Macan-ը։