Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը


Սպորտ


Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը։


​Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, երևանյան ակումբը հայտնել էր Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու և համագործակցությունը դադարեցնելու մասին։


​Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկին» սպասվում են հագեցած հանդիպումներ մինչև միջազգային դադարը։ Սեպտեմբերի 9-ին թիմը կհյուրընկալվի «Սարդարապատին», սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ սեպտեմբերի 19-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։


 


Leave a Comment