Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցված կեղտաջրերի նախնական կենսաբանական մաքրման կայանը սեփականության իրավունքով անհատույց օտարվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին: Երևանում կառուցված այս կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվում. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է նաև հոտի խնդիրը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։