Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը կրկին մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Սերժ Ռուշանյանը դեռևս դատական նիստի օր չի նշանակել։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը ուղարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան։
Ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Հակոբ Մանուկյանը։
Երրորդ դատավոր Վահագն Մելիքյանը ևս չի համաձայնել ըստ էության քննել գործը և դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը (Երևանի, թե Արմավիրի դատարան) լուծելու պահանջով։