Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգիի կիրճում փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած ևս մեկ ալպինիստի մարմին։ Զոհերի թիվը հասել է 12-ի, իսկ ևս 5 ալպինիստի ճակատագիր դեռևս անհայտ է։

Փրկարարական աշխատանքները բարդանում են վատ եղանակի, դժվարանցանելի տեղանքի և ձյան ու սառույցի կրկնակի փլուզման վտանգի պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միժիրգի լեռան շրջանում ձնահյուսի տակ էր մնացել 33 ալպինիստից բաղկացած խումբը։ 10 մարդ կարողացել էր ինքնուրույն իջնել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment