Ռուսաստանի և Հնդկաստանի միջև առևտրային անհավասարակշռության խնդիրը կարգավորվում է. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Որոշ տնտեսվարող սուբյեկտներ ունեն ռուփիի մեծ ծավալների հետ կապված խնդիր, որոնք կուտակվել են փոխադարձ վճարումների արդյունքում։ Սակայն աստիճանաբար այդ խնդիրը լուծվում է»,- BRICS-ի գագաթնաժողովի նախօրեին, ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանն ունակ է կատարել իր պարտավորությունները, և դրանք կկատարվեն։
