Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միասնական ելույթին։
«Այդ խմբային ելույթն ամենևին տեղին չէ, քանի որ նույն քրեական գործով, որի շրջանակում, այդ թվում՝ փաստաբանը, չեն հերքում, որ գաղտնի տեղեկատվությունը փոխանցվել է այլ երկրի, թեկուզ՝ հասարակական կազմակերպության կամ այլ անձի։ Եվ մեղադրանքի բովանդակությունը չի փոխվում»,- ասել է Արմեն Գալջյանը և հավելել, որ քաղբանտարկյալ լինելու մասին այդ ելույթներն ուղղակի ոչնչի մասին են։
Նա հավելել է նաև, որ երբ ընդդիմությանը կոչ էր անում միասնական լինել խցանումների հարցի լուծման կապակցությամբ, երկու խմբակցությունների ղեկավարները եկան այստեղ և բոլոր հնարավոր արդարացումները բերեցին, միայն թե գործ չանեն։
