ԱՄՆ-ը ճանաչում է Ուկրաինայի շուրջ կարգավորման հիմնարար հարցերը․ Լավրով



Tert.am-ը գրում է.


Միացյալ Նահանգները ճանաչում է ուկրաինական կարգավորման հիմնարար հարցերը և դրանց շուրջ փորձում է օգտակար լինել, դա աջակցության է արժանի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ամերիկացի վերլուծաբան Էնդրյու Նապոլիտանոյի հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։



«Այն, որ ամերիկացիները մեզ հետ իրենց բոլոր շփումներում, նախևառաջ նախագահ Պուտինի հետ շփումներում, ելնում են այս իրողություններից, մեզ մոտ և՛ դրական արձագանք է առաջացնում, և՛ նրանց հետ խոսակցությունը շարունակելու պատրաստակամություն։ Նրանք ճանաչում են այս հիմնարար հարցերը և դրանց շուրջ փորձում են օգտակար լինել: Ես կարծում եմ, որ դա աջակցության է արժանի»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment