Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում, բայց դա կախված է Կիևից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բոլոր փորձագետները տեղյակ են առաջնագծում տիրող դինամիկային. մենք առաջ ենք շարժվում։ Բայց մենք պատրաստ ենք խաղաղության հասնել ցանկացած պահի։ Սա կախված է Կիևից։ Սա է իրականությունը», – ասել է Պեսկովը BRICS գագաթնաժողովից առաջ լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։