Բյուրեղավանի ծորակի ջրից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունն ընթացքի մեջ է, Armenia Today-ին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունից։
Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ վերջնական արդյունքները սպասվում են ամենաուշը սեպտեմբերի 10-ին։
Բյուրեղավանում սեպտեմբերի 6-ին աղիքային վարակին բնորոշ գանգատներով 6 քաղաքացի է բուժօգնության դիմել։
Օգոստոսին Բյուրեղավանի տարբեր հատվածներից վերցված ջրի նմուշներում շեղումներ չէին հայտնաբերվել։ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին գրանցվել նաև հուլիսին, երբ բուժօգնության էր դիմել 60 քաղաքացի։ Այդ ժամանակ ջրի երկու նմուշում ընդհանուր կոլիֆորմ մանրէներ էին հայտնաբերվել։
