«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմի մարզչական շտաբից հեռացել են նաև Օսեյանի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը և դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։
Օսեյանը «Փյունիկը» գլխավորել էր 2025 թվականի օգոստոսին։ 2025/26 մրցաշրջանում թիմը Հայաստանի Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր երրորդ տեղը և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճել։ Ընթացիկ եվրագավաթային մրցաշրջանում «Փյունիկը» հաղթահարել էր որակավորման առաջին փուլը՝ երկու խաղում հաղթելով Մալթայի «Մարսաշլոկին»։
