Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդգծել է, որ նիստերը որոշումներ կայացնելու, այլ ոչ թե միմյանց քննադատելու համար են։
«Քանի որ քաղաքի վերաբերյալ հարցերում ավագանու նիստում են, որ կայացվում են շատ կարևոր որոշումներ։ Եվ այս առումով Երևանում ՏԻՄ օրենքի փոփոխությունները շատ էական են»,- ասել է Արմեն Գալջյանը և հավելել, որ այդ հնարավորությամբ ավագանուն տրվել են մի շարք հանրային կարևոր հարցերում որոշումներ կայացնելու լիազորություններ։
«Հարգելի գործընկերներ, այդ խնդիրների լուծումներ տվողներից մեկն էլ ավագանու անդամներն են և ավագանին։ Ինչպես տրանսպորտի հարցում ժանացման նախագիծ ներկայացրեցիք, այնպես էլ այս հարցում կարող եք, որովհետև տպավորություն է՝ դուք ամեն ինչ գիտեք՝ մենք չգիտենք»,- ասել է ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը։
Նա նաև շեշտել է, որ ՏԻՄ-ն ունի որոշակի կանոններ, որոնցից չենք կարող փախչել. «Դա յուրաքանչյուր քաղաքի առանձին իր կանոններն են, տուրքերը, դրույքաչափերը և մոտեցումներն են»,- ասել է Գալջյանը։
