Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Թրամփը փակված է համարում. Լավրով

8 Սեպտեմբերի, 2026

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ քննարկումների հիմքում ընկած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհնարինության վերաբերյալ։

Լավրովը դա ասել է ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցը համարում է փակված։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բոլոր շփումներում ամերիկյան կողմը ելնում է իրավիճակի տեղում առկա իրողություններից։ Նրա գնահատմամբ՝ դա դրական արձագանք է առաջացնում Մոսկվայում և պատրաստակամություն՝ շարունակելու երկխոսությունը։

Լավրովը նաև նշել է, որ չի ցանկանում շահարկումներ անել այն մասին, թե իբր Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա ինչ-որ առաջարկներ են «բերել» և այնուհետև «տարել Կիև»։

Leave a Comment