ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք. հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն։
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 4,800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք։
Նրա այս հայտարարությունը հանրության շրջանում «ինֆորմացիայի արտահոսքի» էֆֆեկտ էր ստեղծել՝ Քպ-ում բոլորը գիտեն՝ ինչ թիվ են ասելու՝ բացի Վահագն Խաչատուրյանից։
Այնուհետև նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պարզաբանելով, որ նախագահի խոսքում տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։