
Այսօր Ազգային ժողովում 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրում:
Տարածաշրջանային և եվրասիական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Վանաձորի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանից» Մամիկոն Ասլանյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է «Ուժեղ Հայաստանից» Մարիաննա Ղահրամանյան, Կրթության և գիտության հանձնաժողովում՝ «Քաղաքացիական պայմանագրից» Ալխաս Ղազարյանը, Աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովում՝ «Քաղաքացիական պայմանագրից» Մարիամ Պողոսյանը: