Ավելի քան քսան տարվա դիվանագիտական գործունեության ընթացքում Թաշա Հարիսն աչքի է ընկել տարբեր պատասխանատու առաքելություններով, իսկ այժմ նրա գլխավոր նպատակներից է աջակցել ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Բացի պաշտոնական պարտականություններից, նոր փոխդեսպանը մեծ հետաքրքրություն է հայտնել մեր երկրի հանդեպ. նա ցանկանում է սովորել հայերեն և անձամբ բացահայտել Հայաստանի հարուստ պատմությունը, մշակույթն ու հիասքանչ բնաշխարհը։
Ստորև ներկայացնում ենք Թաշա Հարիսի դիվանագիտական ուղին և կենսագրությունը.
Թաշա Հարիսը 2026 թվականին ստանձնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի պաշտոնը։
Թաշան բրիտանացի դիվանագետ է՝ անվտանգության, կառավարման և միջազգային համագործակցության ոլորտներում ավելի քան քսան տարվա փորձով։ Նա աշխատել է Աֆղանստանում, Պակիստանում և Սուրբ Հեղինե կղզում՝ զբաղվելով ռազմավարական հաղորդակցությամբ, անվտանգության ոլորտում համագործակցությամբ, կառավարման, հանրային ծառայությունների և միջազգային գործընկերությունների հարցերով։
Մինչ Հայաստան ժամանելը Թաշան աշխատել է Սուրբ Հեղինե կղզում, որտեղ տարբեր ժամանակահատվածներում եղել է նաև նահանգապետի պաշտոնակատար և զբաղվել քաղաքական, գործառնական ու համայնքային բազմաթիվ հարցերով։ Իր կարիերայի ընթացքում նա սերտորեն համագործակցել է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և տեղական համայնքների հետ։
Որպես Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան՝ Թաշան աջակցում է դեսպանին ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ընդլայնմանը, առևտրի և ներդրումների զարգացմանը, ինչպես նաև մարդկանց միջև և մշակութային կապերի ամրապնդմանը։
Թաշան Հայաստանում է ընտանիքի հետ և ցանկանում է հայերեն սովորել ու բացահայտել Հայաստանի պատմությունը, մշակույթն ու բնաշխարհը։