Ուիթքոֆն ու Քուշները Կիև են բերել նախկինից ավելի վատ խաղաղության պայմաններ․ Ռադայի պատգամավոր

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները Կիև են բերել խաղաղության համաձայնագրի ավելի վատ պայմաններ, քան նախկինում առաջարկվում էր Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սա ոչ միայն առաջընթաց չէր, այլև նրանք եկել են ավելի վատ պայմաններով, քան նախկինում ունեինք։ Եթե նախկինում չէր պահանջվում փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և ճանաչել տարածքները, ապա այժմ դա պահանջվում է։ Կան նաև մի շարք այլ նրբություններ, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել, քանի որ այդ տեղեկությունը ստացել եմ ոչ պաշտոնական աղբյուրներից»,- ուկրաինացի լրագրող Վիտալի Դիկիին տված հարցազրույցում ասել է նա։

Leave a Comment