
Հակակոռուպցիոն կոմիտեն ԶԼՄ-ներին հայտնել է, որ կաշառք տալու ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր «ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ»:
24News— ի տեղեկություններով՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ: