Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է այսօր առավոտյան երկրի հարավում գտնվող մի քանի օբյեկտների վրա հարձակման մասին, որի հետևանքով կան զոհերի մասին տեղեկություններ: Հայտարարությունը հրապարակվել է նախարարության Facebook-ի էջում։
Նախարարության հայտարարության համաձայն՝ մի քանի օբյեկտներում աշխատանքները դադարեցվել են հրդեհների պատճառով: Իշխանությունները աշխատում են հարվածների հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Ավելի վաղ SPA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ «Անսար Ալլահ» շարժման հութի զինյալների կողմից Սաուդյան Արաբիայի քաղաքների վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է 73 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Գործակալության տվյալներով՝ թիրախավորվել են քաղաքացիական և տնտեսական թիրախներ Աբհա, Խամիս Մուշայթ, Ջիզան և Նաջրան քաղաքներում: