Իրանի իշխանությունները կրկնապատկել են բենզինի գինը

Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կրկնապատկել են սուբսիդիաների չենթարկվող բենզինի գինը։

«Սեպտեմբերի 8-ից ուժի մեջ մտած երրորդ սակագնի համաձայն՝ բենզինի մեկ լիտրի գինը կազմում է 10,000 թուման (100,000 ռիալ, կամ մոտավորապես 4-5 ցենտ՝ ներկայիս շուկայական փոխարժեքով)», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Երրորդ սակագինը մտցվել է 2025 թվականի վերջին, և դրա համաձայն՝ բենզինի գինը կազմել է 50,000 ռիալ։

Այն տարբերվում է մյուս երկու արտոնյալ սակագներից, որոնք մնացել են անփոփոխ. սպառողները կարող են 60 լիտր բենզին գնել 15,000 ռիալով, իսկ հաջորդ 50 լիտրը՝ 30,000 ռիալով։

Իրանական հասարակությունը զգայուն է արձագանքում բենզինի գների փոփոխություններին, չնայած այն հանգամանքին, որ դրանք համարվում են աշխարհում ամենաէժաններից մեկը։ Օրինակ՝ 2019 թվականի նոյեմբերին գների բարձրացումը հանգեցրեց լայնածավալ բողոքի ցույցերի Իրանում։

Նոր գների բարձրացումը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հետ հակամարտության և իրանական արժույթի թուլացման ֆոնին, չնայած Իրանի իշխանությունները իրենց որոշումը ուղղակիորեն չեն կապել դրա հետ։

Leave a Comment