«Չեմփիընզ Լիկ». Այսօր` Ռէալ Մատրիտ – Ինթեր Միլան

Այսօր կը սկսի 2026-2027 տարեշրջանի «Եու. Է. Էֆ. Ա.»-ի կազմակերպած «Չեմփիընզ լիկ»-ը:

Առաջին օրուան «սպասուած մրցում»-ն է Ռէալ Մատրիտ – Ինթեր Միլան մրցումը:

Ինթեր կը մեկնի Սանթիակօ Պեռնապէօ` նպատակ ունենալով շարունակել իր յաղթանակի շարքը այս տարեշրջանին, խումբի մը դէմ, որուն մարզիչը` Ժոզէ Մուրինիօ, ինք էր, որ առաջնորդած էր Ինթերի վերջին «Չեմփիընզ լիկ»-ի տիտղոսին:

Ռէալ Մատրիտ 1-0 արդիւնքով պարտուած էր Ռէալ Պեթիսէն, ուրբաթ օր, եւ Մուրինիոյի «մեղրալուսին»-ը կարծէք վերջ գտած էր` նկատի ունենալով, որ Ռէալ Մատրիտը կը ցանկայ իր 16-րդ տիտղոսը նուաճել:

«Լոս Պլանքոս» 2024-էն ի վեր չէ շահած «Չեմփիընզ լիկ»-ը, բայց գիտնալով, որ յառաջիկայ յունիսին աւարտականը պիտի հիւրընկալէ Մատրիտ քաղաքը, Մուրինիօ իր կարելին պէտք է ընէ:

Մուրինիոյի չար բախտէն քանի մը միջնապահ մարզիկներ պիտի բացակային, բայց ան պիտի փորձէ 3-րդ յաջորդական մրցումը չպարտուիլ («Չեմփիընզ լիկ»-ին մէջ) 2025-ի ապրիլին նման:

Ինթեր Միլան վերջին իտալական ակումբն է, որ կրցած է «Չեմփիընզ լիկ» շահիլ (2010-ին Մուրինիոյի հետ), երբ Մուրինիօ մարզիչ էր, իսկ այժմու մարզիչը` ռումանացի Քրիսթիան Քիվու, մարզիկ:

Ինթեր շատ լաւ վիճակի մէջ կը գտնուի, մանաւանդ շաբաթ օրուան «Ռեմոնթատա»-էն ետք, երբ 2-0 արդիւնքով ետ կը մնար Նափոլիի դէմ, եւ կրցաւ 3-2 արդիւնքով յաղթել: Իտալիոյ անցեալ տարուան ախոյեանը իր 3 մրցումներն ալ կրցաւ յաղթել «Սերի Ա.»-ին մէջ, բայց «Չեմփիընզ լիկ»-ը բոլորովին տարբեր բան է, եւ Ինթեր իր վերջին 6 մրցումներէն միայն 1-ը կրցած է յաղթել այս մրցաշարքին:

Մատրիտի ակումբը Ինթերի դէմ վերջին 4 ճակատումներն ալ յաղթած է, նաեւ յաղթած է վերջին 9 հիւրընկալած մրցումներէն 8-ն: Պէտք է ըսել, որ Ռէալ Մատրիտը իր վերջին 21 մրցումներէն 19-ն կրցած է յաղթել իտալական ակումբներու, մինչ Ինթեր իր վերջին 4 մրցումներուն (90 վայրկեաններու ընթացքին) չէ կրցած յաղթել սպանական ակումբներու:

Քիլիան Էմպափէ (Ռէալ) եւ Լաութարօ Մարթինես (Ինթեր) լաւ վիճակի մէջ կը գտնուին:

Էտուարտօ Քամավինկա, Արտա Կիւլեր եւ Պեռնարտօ Սիլվա կախակայուած են, մինչ Օրելիեն Չուամենի տակաւին վիրաւոր է եւ հաւանաբար բացակայի Ռէալի մարզիկներու շարքերէն:

Ֆետերիքօ Տիմարքօ եւ Ճետ Սփենս կրնան բացակայիլ Ինթեր Միլանէն: Ստորեւ կը ներկայացնենք «Չեմփիընզ լիկ»-ի առաջին շաբթուան ճակատումները, որոնք տեղի պիտի ունենան երեք օրերու վրայ:

ԱՅՍՕՐ (ԺԱՄԸ 19:45-ԻՆ)

Ֆ. Ք. Պրիւժ (Պելճիքա) – Ասթոն Վիլա (Անգլիա)
Ա. Է. Ք. Աթէնք (Յունաստան) – Լասք (Աւստրիա)

ԺԱՄԸ 22:00-ԻՆ

Փորթօ (Փորթուգալ) – Մանչեսթըր Սիթի (Անգլիա)
Ռէալ Մատրիտ (Սպանիա) – Ինթեր Միլան (Իտալիա)
Տորթմունտ (Գերմանիա) – Վիարէալ (Սպանիա)
Լիլ (Ֆրանսա) – Պեթիս (Սպանիա)

ՎԱՂԸ (ԺԱՄԸ 19:45-ԻՆ)

Պարսելոնա (Սպանիա) – Ֆեյենուրտ Ռոթերտամ (Նետերլանտներ)
Շթութկարթ (Գերմանիա) – Վայքինկ (Նորվեկիա)

ԺԱՄԸ 22:00-ԻՆ

Նափոլի (Իտալիա) – Արսենալ (Անգլիա)
Լիվըրփուլ (Անգլիա) – Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա)
Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա) – Սլովան Պրաթիսլաւա (Սլովաքիա)
Սփորթինկ Լիզպոն (Փորթուգալ) – Կալաթասարայ (Թուրքիա)

ՀԻՆԳՇԱԲԹԻ (ԺԱՄԸ 19:45-ԻՆ)

Ֆեներպահչէ (Թուրքիա) – Ա. Էս. Ռոմա (Իտալիա)
ՓՍՎ Անտհովըն (Նետերլանտներ) – Շախթիոր Տոնեցք (Ուքրանիա)

ԺԱՄԸ 22:00-ԻՆ

Պայերն Միւնիխ (Գերմանիա) – Պոտօ Կլիմթ (Նորվեկիա)
Սլաւիա Փրակա (Չեխիա) – Լանս (Ֆրանսա)
Քոմօ (Իտալիա) – Ռետ Պուլ Լայփցիկ (Գերմանիա)
Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա) – Սապահ (Ազրպէյճան)

Leave a Comment