Մեղրիում բենզալցակայաններում և գազալցակայաններում հասարակական զուգարան ունենալը կդառնա պարտադիր

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Սյունիքի մարզպետարանի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքներով կազմված արձանագրությունն ու առաջարկությունները, Մեղրի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը։

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 132-Ն որոշման հավելվածում ամրագրելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, որոշման հավելվածը լրացվում է դրույթով, որը սահմանում է հեղուկ վառելիքի և գազի մանրածախ առևտրի կետերում հասարակական զուգարանների և դրանց վերաբերյալ ցուցանակների առկայության պարտադիր պահանջը։ Քանի որ նշված պահանջը վերաբերում է նաև առևտրի ոլորտին, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև որոշման և դրա հավելվածի վերնագրերում՝ «հանրային սննդի» բառերը փոխարինելով «առևտրի և հանրային սննդի» բառերով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել մարզպետարանի կողմից հայտնաբերված անհամապատասխանությունը և ապահովել համայնքի տարածքում գործող առևտրի և հանրային սննդի օբյեկտների գործունեության ամբողջական համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը։

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի Համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի Համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Leave a Comment