Առաջարկվում է հաստատել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվության ցանկը։ Նախագիծը մշակվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հիման վրա։Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի ընդունման նպատակը հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվության (տվյալների) հաստատումն է։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ հարկային օրենքսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)։ 03.07.2026թ․ ընդունված՝ «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-309-Ն օրենքով նախատեսվել է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները) հաստատում է Կառավարությունը։
Առկախնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է հաստատել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)։
Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը կապված է ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի «2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» նպատակի «1. Հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի իրականացման հետ: