Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են տնտեսական կապերի դիվերսիֆիկացման հարցը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը քննարկել են տնտեսական կապերի դիվերսիֆիկացման հարցը, հայտնում է ՀՀ ԱԳՄԱՆ-ն։

Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության մեծացման մեխանիզմները։

Միրզոյանը Լատվիայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններում տնտեսական, փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության օրակարգը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղմանը։

Leave a Comment