ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

Գործարար Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը նկարահանվել է շուրջ մեկուկես տարի առաջ, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,- պարզաբանել են նախարարությունից։

Սեպտեմբերի 7-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որի վերաբերյալ նշվում էր, թե իրավապահները ձերբակալել են գործարար Նարեկ Նալբանդյանին։

Leave a Comment