
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները կարող են լինել Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման ժամանակը։ Նա Axios-ին տված հարցազրույցում քննարկել է բանակցությունների ընթացքը։
Զելենսկին ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգնի գտնել «իրական բանակցային գործընթաց» սկսելու միջոց՝ նախքան ցուրտ եղանակի սկսվելը։
Նրա խոսքով՝ Կիևում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նոր գաղափարներ, որոնք կարող են նպաստել դիվանագիտական գործընթացի վերսկսմանը: Առաջարկությունները վերաբերում էին էներգետիկ օբյեկտներին, հացահատիկի մատակարարումներին, էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքներին, ինչպես նաև նավթի և գազի արտահանմանը, բացատրեց նա: