Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով


Միջազգային


Եմենի հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գործողությունները անպատասխան և անպատիժ չեն մնա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սարին այս մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում։


Սարին նաև Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենի տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելու և հութիներին հակադրվող ուժերին տարբեր տեսակի սպառազինություն մատակարարելու մեջ։


 


Leave a Comment