Ուկրաինան և Լեհաստանը կարող են համատեղ հայտ ներկայացնել Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարին։ Նրա խոսքով՝ մրցաշարի անցկացման համար հայտ ներկայացնելու հաջորդ հնարավորությունը կլինի 2040 թվականին, հետևաբար, նախապատրաստական աշխատանքները պետք է սկսել նախապես։
Euro-football.ru-ի հաղորդմամբ, նախարարը որպես օրինակ բերել է Ուկրաինայի և Լեհաստանի կողմից Եվրո 2012-ի համատեղ անցկացման հաջող փորձը։
Նշվում է, որ Լեհաստանը նույնպես քննարկում է այս հնարավորությունը։