Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ ՆԳՆ-ի՝ նկարահանման պահին իրավապահները մի քանի անձանց տեղափոխում են ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար:
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում, թե ինչպես են իրավապահները ընթացքի ժամանակ կանգնեցնում Նալբանդյանի մեքենան և նրան բերման ենթարկում:
