InfantinoOut. Նյու-Յորքում երկրպագուները պահանջում են ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը

Նյու-Յորքում երկրպագուները պահանջում են ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը:
Նյու Յորքի Թայմս Սքվերում հայտնվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնից Ջանի Ինֆանտինոյի հեռացման պահանջով պաստառ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

«Ֆուտբոլային կոնֆեդերացիաներ, հեռացրեք Ինֆանտինոյին։ ՖԻՖԱ-ն արժանի է առաջնորդի, այլ ոչ թե դիլերի։ «InfantinoOut»,- նշված է պաստառի վրա։

Բողոքի ակցիայի կազմակերպիչները մեղադրել են ՖԻՖԱ-ի նախագահին խաբեության, շանտաժի և սպառնալիքների մեջ։

Leave a Comment