Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին։ Նիստի ընթացքում կքննարկվի նաև խափանման միջոցի հարցը։
Այս մասին հայտնել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։
Դատական նիստը կկայանա Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ Տիգրան Մեծի պողոտա 23/1 հասցեում։