ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադրում է բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն և երկարատև խաղաղության հասնելու համար, հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Նախագահ Թրամփն ամեն ինչ անում է՝ կասեցնելու արյունահեղությունը և հասնելու տևական ու կայուն խաղաղության», — գրել է Ուիթքոֆը X-ում՝ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո։