«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի առաջին 80 խաղերում 63 հաղթանակ է գրանցել՝ գերազանցելով Լուիս Էնրիկեի և Խոսեպ Գվարդիոլայի արդյունքները։ «Վալենսիայի» նկատմամբ 5։0 հաշվով հաղթանակից հետո Ֆլիկի գլխավորությամբ անցկացրած առաջին 80 խաղերում հաղթանակների թիվը հասել է 63-ի։ Նախկին ռեկորդը պատկանում էր Լուիս Էնրիկեին՝ 62 հաղթանակով։
Ֆլիկը դարձել է «Բարսելոնայի» պատմության ամենահաջող մարզիչը՝ Լա Լիգայի առաջին 80 հանդիպումներում հաղթանակների թվով։ Նրա թիմը այդ խաղերի գրեթե 79%-ում հաղթանակ է տարել։ Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականի ամռանը՝ փոխարինելով Խավի Էրնանդեսին։ 61-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 4-րդ տուրում արտագնա խաղում 5։0 հաշվով հաղթել է «Վալենսիային»։
