Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ ապօրինի քրեական գործը կքննվի Արմավիրում

Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ապօրինի գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը՝ արձանագրելով, որ քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել քննել Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործը։

Նախ՝ դատավոր Մանուկյանը որոշեց ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերաբաշխվել էր։

Leave a Comment