Ֆրանսիացի ավտոարշավորդին բողոքարկումից հետո վերադարձրել են մրցանակը

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) վերաքննիչ դատարանը «Ռեդ Բուլի» ֆրանսիացի ավտոարշավորդ Իսակ Հաջարին վերադարձրել է «Ֆորմուլա-1»-ի Մոնակոյի Գրան պրիում զբաղեցրած երրորդ տեղը։

Հունիսի 7-ին կայացած մրցավազքում երրորդը եզրագիծը հատել էր «Ալպինի» ներկայացուցիչ Պիեռ Գասլին, սակայն թույլատրելի արագությունը գերազանցելու համար նա երկու անգամ 5-վայրկյանանոց տուգանք էր ստացել և իջել յոթերորդ հորիզոնական։ Դրա արդյունքում Հաջարը բարձրացել էր երրորդ տեղ։

Ավելի ուշ Գասլիի տուգանքները չեղարկվել էին, և նա վերադարձել էր երրորդ հորիզոնական, սակայն «Ռեդ Բուլն» ու «Մաքլարենը» բողոքարկել էին այդ որոշումը։ Օգոստոսի 25-ին Փարիզում կայացած լսումներից հետո FIA-ի վերաքննիչ դատարանը վերականգնել է Գասլիի տուգանքը։

Արդյունքում Հաջարը կրկին զբաղեցրել է երրորդ տեղը և ստացել մրցանակը։

Leave a Comment