Զախարյանը պետք է համբերատար լինի․ «Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն խոսել է ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղի մասին։

«Զախարյանը լավ նախամրցաշրջանային պատրաստություն է անցել։ Ես բազմիցս մտածել եմ նրան փոխարինման դուրս բերելու մասին։ Ցավոք նրա համար, վերջին խաղերում որոշումները նրա օգտին չէին։ Նա պետք է համբերատար լինի և սպասի իր հնարավորությանը։ Վստահ եմ, որ նա կցուցադրի իր լավագույն խաղը, երբ հնարավորություն ընձեռվի», – Մատարացոյի խոսքերը մեջբերում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Զախարյանը մասնակցել է մեկ հանդիպման՝ «Բետիսի» դեմ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին։ Նա խաղադաշտում անցկացրել է ընդամենը երեք րոպե։ Զախարյանի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029թ․ հունիս։

Leave a Comment