Եվրահանձնաժողովը չի բացառել, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի ԱՄՆ դեսպանորդների հետ բանակցությունները

Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Եվրահանձնաժողովը չի բացառել, որ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի Կիևում ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ ունեցած բանակցությունների արդյունքները։

«Ես չեմ կարող հաստատել այս հարցի շուրջ հեռախոսազրույցի որևէ կոնկրետ ժամ, բայց կարող եմ բացարձակ վստահությամբ ասել, որ նախագահ ֆոն դեր Լայենը շատ կանոնավոր կապի մեջ է նախագահ Զելենսկու հետ։ Հետևաբար, ես բնավ չեմ զարմանա, եթե նրանք իրականում զրուցեն այս շաբաթավերջին», – ասել է Պինյոն՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Leave a Comment