Սթիվ Ուիթքոֆի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի, և գործարար Ջարեդ Քուշների բանակցությունները Մոսկվայում և Կիևում խաղաղության ճանապարհին ուղղված քայլ են։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, ցանկացած՝ քիչ թե շատ արդյունավետ փորձ խաղաղության ճանապարհի համար դրան հասնելու մի փոքր քայլ է։ Եվ մենք իսկապես շատ բարձր ենք գնահատում ամերիկացի բանակցողների խաղաղարար ջանքերը», — ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կրեմլը չի բացառում, որ ամերիկացի բանակցողների այցի արդյունքներով կարող է տեղի ունենալ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։