ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով կայցելի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով. հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այցի ժամկետները կհամաձայնեցվեն։
«Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես՝ Հայաստանի կողմնորոշման հարցը դեպի Եվրամիություն կամ Եվրասիական տնտեսական միություն», – ընդգծել է Պեսկովը։
Կրեմլի մամուլի քարտուղարը հավելել է, որ Բիշքեկում Պուտինի և Փաշինյանի միջև կայացած կարևոր հանդիպումից հետո ռուսական և հայկական գործակալությունները կշարունակեն աշխատել առևտրային հարցերի շուրջ։