Չունե՞ք 10 տարվա աշխատանքային ստաժ․ ինչ նպաստ է նշանակվում 65 տարեկանից

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից տեղեկացնում են, եթե լրացել է ձեր 63 տարին և ունեք 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, ապա ձեզ կարող է նշանակվել կենսաթոշակ։

Այս դեպքում աշխատանքային ստաժում կհաշվարկվեն աշխատանքային ամբողջ գործունեության ժամանակահատվածը, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածը։

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ կարող է նշանակվել նաև մեկ տարի շուտ, եթե լրացել է ձեր 62 տարին, ունեք առնվազն 35 տարվա ստաժ և չեք աշխատում։ Կենսաթոշակ նշանակելու դիմումը և փաստաթղթերը անհրաժեշտ, կարող եք ներկայացնել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Ընդ որում, դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • աշխատանքային գրքույկ,
  • զինվորական ծառայության գրքույկ,
  • ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր։

Ձեր տարիքային աշխատանքային կենսաթոշակ կարող է նշանակվել 63 տարին լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնեք ձեր ծննդյան օրվանից երեք ամսվա ժամկետում։ Այդ եղամսյա ժամկետից հետո դիմելու դեպքում արդեն ձեզ կենսաթոշակ կարող է նշանակվել միայն դիմելու օրվանից։

Եթե չունեք 10 օրացային տարվա աշխատանքային ստաժ, ապա ձեզ ծերության նպաստ կնշանակվի 65 տարին լրանալու դեպքում։

Leave a Comment