Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում:
Եզրափակիչում Ազիզյանը 6։2, 3։6, 7։6 հաշվով առավելության է հասել իտալուհի Աննա Ներելիի նկատմամբ:
Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստուհին, ով հաղթել է ITF-ի J60 մրցաշարում։