Իրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Կորեայի Հանրապետությանը զգուշացրել է լուրջ հետևանքների մասին, եթե Սեուլը որոշի ռազմական ուժեր ուղարկել Հորմուզի նեղուց: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Նա նշել է, որ Կորեայի Հանրապետության և Իրանի միջև հարաբերությունները սկիզբ են առել ավելի քան 64 տարի և հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։

«Իրանը կարևոր է համարում Կորեայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները: Այնուամենայնիվ, այն իրավիճակում, երբ Իրանի ժողովուրդը հետ է մղում ամերիկյան ագրեսիան և վճռականորեն արձագանքում է ԱՄՆ-ի կողմից իրանցի կանանց և երեխաների դեմ իրականացված ռազմական հանցագործություններին, Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում այլ պետությունների ռազմական ներկայությունը կամ գործողությանը մասնակցությունը չի կարող չհամարվել ագրեսիային ուղղակի աջակցություն: Սա լուրջ հետևանքներ կունենա», – գրել է Բաղային։

 

Leave a Comment