Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

SofaScore վիճակագրական հարթակը ներկայացրել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։
Տուրի լավագույնների շարքում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Ալ Ահլին» երկու անընդմեջ անհաջողությունից հետո կարողացել է շտկել իրավիճակն ու 5-րդ տուրում վստահ հաղթանակ տարել «Ալ Ռիադի» նկատմամբ։ Ըստ SofaScore-ի գնահատականների՝ Սպերցյանն ու տուրի մյուս աստղերը առանցքային դեր են խաղացել իրենց թիմերի հաջողություններում։

Նշենք, որ Սպերցյանն ընդգրկվել էր նաև Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականում։

Leave a Comment