Վստա՞հ եք, որ մենք ենք կառուցում էստակադան, կարո՞ղ է բլոգերներն են կառուցում. Ավինյան


Հասարակություն


«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ովքեր եղել են առաջնագծում։ Նախ և առաջ՝ փոխվարչապետ Տիգրան խաչատրյանին և իր գրասենյակին, Արդարադատության նախարարությանը, ՏԿԵ նախարարաությանը, որովհետև էս խնդրի լուծումը տրվեց էս բոլորս միասնական ջանքերով»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավվինյանը։

Նա նշեց, որ այսօր ազդարարում են երեք կարևոր ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկ՝ Հյուսիս-Հարավի Նորագավթի հատվածի էստակադայի կառուցում, Իսկակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցումը և Բաբաջանյան-Աշտարակ Խճուղու անավարտ հատվածի կառուցումը։

 Երևանի ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը նշեց, որ Նորագավթի հատվածի էստակադայի կառուցման մեկնարկը նտրվել է, կապալառուն և վերահսկող կազմակերպություններն հայտնի են և այս շաբաթ մեկնարկելու են շինարարարկան աշխատանքները, քանի որ որոշակի ֆինանսավորում է տրամադրվել Երևանի բյուջեից։

«Նորագավթի բազմաչարչար էստակադա՞ն է, չէ՞, տիկին Բաբայան։ Վստահ եք, որ մենք ենք կառուցում, կարող է բլոգերներն են կառուցում»,- հումորով հարցրեց Ավինյանը։

Անետա Բաբայանը կանխատեսեց, որ բլոգրեներն արդեն կսկսեն հայտնել,որ իրենք են սկսել կառուցել էստակադան։

«Շատ հետաքրքիր է ստացվում, որ բավականի ակտիվ խոսակցության արդյունքում կառուցվում են ճանապարհներ»,-նկատեց Բաբայանը։

«Խնդրենք, որ էս էստակադան էլ կառուցեն, արագ տեմպ տան, թե չէ, ինչ-որ դանդաղում ենք»,-կատակեց Երևանի քաղաքապետը։

 Բաբայանն էլ ասաց, թե կհամագործակցեն բլոգրենրի հետ։


Leave a Comment