Կաբարդինո- Բալկարիայում ձնահյուսի հետեւանքով 11 լեռնագնաց է զոհվել

Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետեւանքով զոհված լեռնագնացների թիվը հասել է 11-ի, հայտնում է տարածաշրջանի ԱԻՆ-ը։

Գերատեսչության տվյալներով՝ 10 լեռնագնաց կարողացել է ինքնուրույն իջնել, վեց մարդ տուժել է եւ տեղափոխվել հիվանդանոցներ։ Եվս վեց մարդու վիճակի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ։ Ընդհանուր առմամբ, խմբում եղել է 33 լեռնագնաց։

Բացի այդ, փրկարարական աշխատանքներում ներգրավվել է 53 մարդ։ Որոնողական աշխատանքները բարդացել են տեղանքի ռելիեֆի եւ նոր ձնահյուսերի վտանգի պահճառով։ Հենց եղանակային պայմանները բարելավվեն, Ռուսաստանի ԱԻՆ-ը որոնողական աշխատանքների համար կուղարկի Մի-8 եւ առեւտրային ուղղաթիռներ։

Բեզենգիի կիրճում ձնահյուսի մասին ահազանգը եղել է նախօրեին՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17։00-ին։ Այն ծածկել է երթուղով անցնող լեռնագնացների խմբին։

Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանի ԱԻՆ-ի Էլբրուսի բարձրլեռնային որոնողա-փրկարարական ջոկատի փրկարարները եւ Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչության օպերատիվ խումբը։

Leave a Comment