Լեհաստանի հանրային հեռուստաընկերությանը (TVP) տվածհարցազրույցում Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյաննանդրադարձել է Հայաստանի եվրոպական ինտեգրմանը և ԵՄանդամակցության հեռանկարին։Պատասխանելով այն պնդումներին, թե «Ուժեղ Հայաստան»
խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովիղեկավարումը ստանձնել է եվրոպական ինտեգրման գործընթացըտորպեդահարելու նպատակով՝ Հարությունյանն ընդգծել է, որանհրաժեշտ է տարանջատել եվրոպական ինտեգրումը և Եվրամիությաննանդամակցությունը։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» միանշանակ կողմ է եվրոպական ինտեգրմանը և պատրաստվում է նախաձեռնողական
քաղաքականություն վարել այդ ուղղությամբ՝ ներկայացնելով օրենսդրական առաջարկություններ, որոնք կմոտարկեն Հայաստանի և ԵՄ օրենսդրությունները, կնպաստեն Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և պետական ինստիտուտների աշխատանքի բարելավմանը։
Անդրադառնալով ԵՄ անդամակցության հարցին՝ Հարությունյանը նշել է,որ այսօր արդեն եվրոպամետ շրջանակներում են մտահոգություններ հնչում հենց Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունների առնչությամբ։
Հարությունյանը նշել է, որ այդ հայտարարություններից բացահայտ դարձավ, որ գործող իշխանությունները նույնիսկ մոտ ապագայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունեն։ Ավելին, ըստ Փաշինյանի, գործող իշխանությունը քաղաքացիների նախաձեռնությամբ օրենքի նախագիծը ընդունել է՝ արհեստականորեն
կանխելով ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեն։
Մանրամասները՝ տեսանյությում