«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Իսպանացին 6:4, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 21-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը։
Աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը 1/8 եզրափակչում 6:7, 4:6, 6:7 հաշվով պարտվեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։