
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Բյուրեղավանի բնակիչներին հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։
«Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։
Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ՝ առողջապահության նախարարությունն էր ֆեյսբուքյան էջում գրել, որ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։
Տես նաեւ՝ Նախնական տվյալներով՝ վեց քաղաքացի Բյուրեղավանում աղիքային վարակի գանգատներով դիմել է բուժօգնության